211652_close_icon
views-count45797 դիտում article-date 19:15 19-02-2019

Նոր Հայաստանու՞մ էլ «Շշի Մելոյի» եղբոր որդին պատասխանատվության չի ենթարկվելու

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել ընթերցողից, որը ներկայացնում է ստորև. Մոտ մեկ ամիս է՝ ինչ մամուլը բարձրաձայնեց Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանում [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/05/1116702/]տեղի ունեցած [/url]ողբերգական միջադեպի մասին: Տարատեսակ վարկածներ են շրջանառվում մինչ օրս, սակայն միջադեպի հիմնական մեղավորն ու կազմակերպիչը՝ նույն շշի Մելոյի եղբոր որդին՝ Հայկ Մանուկյանը, դեռ շարունակում է ազատության մեջ մնալ: Օրերս էլ կարդացի մի աղջկա բաց նամակ ով կատարվածի մեջ մեղադրում էր այլոց այդ ողբերգական միջադեպի մեջ, բնավ չեմ ցանկանում ստանձնել ինչ-որ մեկի իրավապաշտպանի դերը, սակայն առնվազն արդար չէ սեփական գերանը թողած այլոց աչքի փուշը մատնանշել: Ինչու սեփականը գերանը, որովհետև այս աղջիկը լուռ էր, երբ իր հարազատները Աբովյան քաղաքում օրը ցերեկով դաժանաբար ծեծում էին ոստիկանին նրա կնոջ աչքի առաջ: Լավ կանեիք առաջնահերթ կարգի հրավիրեիք Ձեր ազգականներին: Քանզի միայն այդ դեպքը չէ,այլ բազմաթիվ են պատմությունները, որ «շշի» Մելոյի ախպոր տղեն խուլիգանական վարքագիծ է դրսևորել և մինչ օրս որևէ անգամ պապատասխանատվության չի ենթարկվել:Եվ համաձայնեք, որ տարօրինակ է, երբ հիմա էլ փորձ է արվում իրական մեղավորի անունը շրջանառելու փոխարեն, ինչ-որ այլ անձանց անուններ շրջանառել, փորձելով ամեն անգամ ուրիշների վրա բարդել սեփական մեղքը:Ես գործ չունեմ Ծառուկյանի տղայի, մյուսի կամ էն մյուսի հետ, բայց որ իրական մեղավորը՝ Հայկը, աբովյանցիներին քաջ ծանոթ է իր բեսպրեդելին հատուկ վարքագծով, դա վաղուց արդեն որևէ մեկի համար նորություն չէ, նորությունն այն է, որ այս նոր իրավիճակում էլ շշի Մելոյի ախպոր տղուն պետք է կամ ավելի ճիշտ ուզում են ջրից չոր դուրս բերել, համենայնդեպս մինչև օրս որևէ անգամ չկարդացի նրա մեղավորության մասին, բոլորը մեղավոր են անգամ շարքային Աբովյանի քաղաքացին, բայց ոչ երբեք շշի Մելոյի ախպոր տղերքը:Մինչդեռ բոլորը պատերի տակ խոսում են,որ այս անգամ էլ ինչպես ենթադրվում էր գլխավոր կազմակերպիչն ու «հրամանատարը» այսպես ասած էլի նրանք են եղել, հենց նրանք են իրենց սեփական ավտոտեխսպասարկման կետը թողել և գնացել այլ տեխսպասարկման կետ, որտեղ էլ աշխատակիցներին ծեծուջարդի են ենթարկել, տվել գույքը ավիրել են դեռ մի բան էլ նրանց կանչել են ռեստորան հաշիվները վերջնական մաքրելու համար:Լավ մեկը պե՞տք է բարձրաձայնի էս մասին.Թող որ լինեմ ես այդ բարձրաձայնողը, քանզի հերիք եղավ ուրիշներին մատնացույց անել. «թե հըլը նրանց նայեք, և մեր գոյության մասին մոռացեք»: Լավ ինչքան է շարունակվելու այս ամենը, միթե՞ Նոր Հայաստանում էլ շշի Մելոյի եղբոր որդին պատասխանատվության չի ենթարկվելու և նորից նրան անպատժելիության հնարավորություն է ընձեռնվելու:Լավ այս օրվա իրավապահ համակարգը պե՞տք է այս պարզ հարցերի պատասխանը տա թե՞ ոչ: Քանզի հարցերի պատասխանը չստանալու և իրական մեղավորներին պատասխանատվության չենթարկելու դեպքում, ցավոք Աբովյան քաղաքը զերծ չի մնալու այսօրինակ ողբերգական միջադեպերից... [b]Մարինե Ավագյան[/b]

Նմանատիպ նյութեր