2396 դիտում
19:01 19-02-2019
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Անդրեյ Ռազգիլդեևի հարցով ռուսական ռազմաբազա այց կատարելու վերաբերյալ՝ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների դիմումը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրված ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հարցով Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների դիմումը:
Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2019թ. հունվարի 21-ին դիմել էին Պաշտպանին և առաջարկել պարզել՝ արդյոք չեն խախտվում ազատությունից զրկվածների պահման ՀՀ քրեակատարողական հիմնարկ չհանդիսացող 102-րդ ռուսական ռազմաբազայում պահվող Ա. Ռազգիլդեևի իրավունքները, այց կատարել՝ նրա պահման պայմաններին ծանոթանալու համար և միջոցներ ձեռնարկել՝ նրան ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ:
Ա. Սաքունցը, Ա. Զալյանն ու Հ. Հակոբյանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումում նշել էին, որ Ա. Ռազգիլդեևին ռուսական 102-րդ ռազմաբազայում պահելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո խոշտանգում է, և ընդգծել էին, որ քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է, որ բացառվի մեղադրյալի իրավունքների ցանկացած խախտում:
Երեկ՝ 2019թ. փետրվարի 18-ին, ստացել ենք Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանը, որով հայտնում է, որ Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների դիմումն ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում: Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին իր նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել և համապատասխան քրեական հետապնդման մարմնից անհրաժեշտ պարզաբանումներ պահանջել:
Հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինը, ապա նաև՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մերժել էին Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը: Այս որոշումն այժմ բողոքարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հաջորդ դատական նիստը 2019թ. մարտի 15-ին է:
Նմանատիպ նյութեր
4717 դիտում
23:27 04-02-2020
ՀՔԱՎ. ՌԴ պաշտպանության նախարարությունը անվտանգության երաշխիքներ է պահանջում Ա․ Ռազգիլդեևի համար
Այս բաժնից
922 դիտում
16:28 19-12-2024
Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը
1558 դիտում
15:39 19-12-2024
Բոլոր տեղակալներս ազատվել են պաշտոններից, ես եմ որոշում՝ ում հետ աշխատեմ, դա իմ իրավունքն է. Գալյան