211652_close_icon
views-count1964 դիտում article-date 17:23 19-02-2019

Յուրգեն Կլոպ. Եթե «Բավարիայի» հետ խաղին չմասնակցեի, կփորձեի տոմս ճարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է Չեմպիոնների 1/8 եզրափակիչ փուլում «Բավարիայի» հետ հանդիպմանը: «Սա հերթական խաղն է, երբ ուրախանում եմ, որ դրան մասնակցում եմ: Եթե չմասնակցեի, փորձելու էի տոմս ճարել: Բարդ խաղ է լինելու ուժեղ, փորձառու թիմի դեմ: Բայց դե մենք ենք ուժեղ: Միայն սթրեսն ավելի շատ է, քանի որ բոլորն էլ գերմանական լրատվամիջոցների համար լրացուցիչ 600 հարցազրույց են ցանկանում: Մենք խաղադաշտում պետք է մթնոլորտ ձևավորենք, որպեսզի մարդկանց հեշտ լինի: Մեծագույն խաղ է լինելու, որը պետք է պարզապես վայելել: Մթնոլորտն իր մեջ հսկայական ուժ է պարունակում: Մեր երկրպագուները կարող են մեզ ստիպել խաղալ ոչ թե 100, այլ՝ 140 տոկոսով», ասել է Կլոպը: Հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր