211652_close_icon
views-count1277 դիտում article-date 16:51 19-02-2019

Երկու հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դավիթաշենում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի և անձնագրային և վիզանների վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին, ժամը 16.50-ին, Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 72-ամյա Թևան Խ.-ն, որը 1997թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ու 179 հոդվածի (Յուրացոումը կամ վատնումը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր