211652_close_icon
views-count2116 դիտում article-date 14:14 19-02-2019

Չեմպիոնների լիգա. Հրաբխի ակնկալիքով «Էնֆիլդում», թեժ կրքեր Լիոնում. անոնս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում այսօր կկայանան հերթական երկու հանդիպումները: ԱՊԼ-ի առաջատար «Լիվերպուլը» կընդունի Մյունխենի «Բավարիային»: Սա հնչեղ է, սուպերդիմակայություն. մեծ ամբիցիաներ ունի Յուրգեն Կլոպի թիմը, որն առայժմ հաջողությամբ հանդես է գալիս և Անգլիայում, և՝ Չեմպիոնների լիգայում: Յուրաքանչյուր խաղ մերսիսայդցիների համար մինչև մրցաշրջանի ավարտը եզրափակիչի կարգավիճակ ունի: Անգլիայում պետք է հաղթել, քանի որ «Մանչեսթեր Սիթին» շնչին նստած է, դե իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի մասին ավելորդ է խոսել. դա յուրաքանչյուր ակումբի համար թոփ համարվելու գլխավոր գրավականն է: Եթե մոտավորապես գիտենք, թե ինչ է ներկայացնում այսօրվա «Լիվերպուլը», ապա «Բավարիան» այդ առումով մի փոքր հանելուկային է: Թիմը վերջին տարիներին Բունդեսլիգայում մրցակից չուներ, բայց ահա հայտնվել է Դորտմունդի «Բորուսիան», և մյունխենցիները ստիպված են երկու ճակատով գործել. ստիպված են անել դա նոր մարզիչով, կադրային լուրջ խնդիրներով: Բայց սա «Բավարիան» է, որը անկախ ունեցած խնդիրներից, շարունակում է մնալ սուպերակումբ՝ մեծ պատմությամբ: Մեզ սպասվում են երկու չափազանց հետաքրքիր հանդիպումներ, որտեղ՝ բոլոր դեպքերում, նախապատվությունը կտայինք «Լիվերպուլին», որը ներկայումս ավելի կայուն վիճակում: Ֆրանսիայում «Լիոնը» ընդունելու է «Բարսելոնային»: Այստեղ ամեն ինչ պարզ է. «Բարսելոնան» պետք է զարթնի, եթե չի ցանկանում մրցաշարից թռնել: Իսկ դրա համար նախադրյալներ կան. թիմը վերջին շրջանում բավական անհամոզիչ մրցելույթներ է ունենում, մեծ դժվարությամբ է միավորներ վաստակում: Կարծես այնքան էլ լավ մարզավիճակում չեն Սուարեսը, Ռակիտիչը, Վիդալը: Բայց նրանք ունեն մի զենք, որը կարող է ցանկացած պահի կրակել և վճռել ամեն ինչ՝ Լիոնել Մեսին: Բայց նույնիսկ Մեսին կարող է քիչ լինել նման «Լիոնի» դեմ, որն այս մրցաշրջանում բավական հրաշալի և վառ ֆուտբոլ է ցուցադրում: Բավական է ասել է, որ «Լիոնը» միակ թիմն է, որ Ֆրանսիայի առաջնությունում հաղթել է ՊՍԺ-ին, ՉԼ-ում հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», այն էլ՝ նրա հարկի տակ: Այնպես որ, կատալոնացիները պետք է իրենց ուժերի աավելագույն ծավալով խաղան, այս բավական հետաքրքիր թիմին անցնելու համար: Նշենք, որ 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր