211652_close_icon
views-count2628 դիտում article-date 12:57 19-02-2019

«Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում դաս տվեց «Չելսիին», իսկ Պոգբան ապշեցնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Մաուրիցիո Սարիի թիմի սև օրերը շարունակվում են: Թիմը վերջին 5 խաղում երրորդ պարտությունը կրեց, ընդ որում՝ զարմացնում է այդ պարտությունների վիճակագրությունը. 0:4՝ «Բորնմութից», 0:6՝ «Մանչեսթեր Սիթիից», և հիմա էլ 0:2՝ «Յունայթեդից»: Այսպիսի ամոթալի պարտություններով իտալացի մասնագետը «Չելսիում» դժվար թե երկար ձգի: Իսկ ահա Օլե-Գունար Սուլշերի մոտ ճիշտ հակառակ պատկերն է. թիմը շարունակում է վստահ մրցելույթները: Բավական համոզիչ էր մանկունյանցիներ հաղթանակը, որոնք խաղի ելքը վճռեցին արդեն 1-ին խաղակեսում. նախ՝ 31-րդ րոպեին իսպանացի Անդեր Էրերան բացեց հաշիվը՝ Պոլ Պոգբայի փոխանցումից հետո: Իսկ 45-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Պոգբան: Պոգբայի մասին ընդհանրապես չենք խոսում. վերջինս Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո 180 աստիճանով կերպարանափոխվել է և հիմա ցույց է տալիս, թե ինչու նրա համար ժամանակին «ՄՅՈւ»-ն վճարեց 100 մլն եվրո: Բավական է ասել, Սուլշերի ղեկավարությամբ անցկացված 12 խաղում ֆրանսիացին «գոլ+փոխանցում» հաշվարկով արդեն 15 միավոր է վաստակել. 9 գոլ, 6 գոլային փոխանցում: Ապշեցուցիչ վիճակագրություն է: Նշենք, որ 1/4 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Վուլվերհեմփթոնը»: Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2 Անդեր Էրերա, 31, Պոլ Պոգբա, 45
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր