1508 դիտում
16:07 19-02-2019
Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագիր կներկայացվի՝ Կառավարությոն 2019թ․ սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվելու նպատակով
Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագրեր կներկայացվեն Կառավարության 2019թ․ սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվելու նպատակով
Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր մարտի առաջին տասնօրյակում կներկայացվի ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․
Այդ թվում՝
- 3 նոր մանկապարտեզների կառուցում,
- 1 նոր մշակույթի տան կառուցում,
- 1 նոր արվեստի դպրոցի կառուցում,
- 3 մանկապարտեզների հիմնանորոգում,
- 2 մշակույթի տների հիմնանորոգում,
- 1 արվեստի դպրոցի հիմնանորոգում,
- 1 քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգում,
Ինչպես նաև՝ մեկ բարձրլեռնային համայնքի համար խմելու ջրի խորքային հորի հորատման ու ամբարների կառուցման, մեկ այլ համայնքում՝ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ու նոր թաղամասի գազաֆիկացման համալիր 1-ական ծրագրեր:
Նշենք, որ 2018թ․ ամբողջ տարվա ընթացքում Կոտայքի մարզից Կառավարության հաստատմանն են արժանացել շուրջ 22 սուբվենցիոն ծրագրեր, որոնց մեծ մասն այժմ իրականացման տարբեր փուլերում են, իսկ մի քանիսն արդեն կատարվել ու շահագործման են հանձնվել:
Նմանատիպ նյութեր
2306 դիտում
19:35 04-03-2019
Նախատեսվում է Կոտայքի մարզից շուրջ 40 սուբվենցիոն ծրագրային հայտ ներկայացնել կառավարություն
1273 դիտում
18:27 07-08-2019
Կառավարությունը 2019թ. հաստատել է մարզերում իրականացվելիք 23.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր
2453 դիտում
13:11 17-06-2019
Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել
Այս բաժնից
1162 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
709 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը