211652_close_icon
views-count1125 դիտում article-date 11:09 19-02-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 18-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, խարդախության 11, ապօրինի ծառահատման 8, խուլիգանության և սպանության սպառնալիքի 3-ական, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, անզգուշությամբ գույքի վնասման, առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի մաքսանենգության և շրջանառության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր