211652_close_icon
views-count11678 դիտում article-date 11:22 19-02-2019

Էջմիածնում որոշել են ստորագրահավաք կազմակերպել քաղաքապետի հրաժարականի պահանջով. դժգոհ են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա ևս մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում: Մեր տեղեկություններով՝ մի խումբ էջմիածինցիներ որոշել են ստորագրահավաք կազմակերպել գործող քաղաքապետի հրաժարականի պահանջով: Նրանք դժգոհ են օրիորդի կառավարումից և կադրային քաղաքականությունից: Երբ փորձեցինք հասկանալ, թե 31-ամյա քաղաքապետն ինչ կենսագրություն ունի, ինչու են այս երիտասարդ աղջկան վստահել մանվելգրիգորյանական բարքերից զզված էջմիածինցիների հոգսերը, պարզվեց, ոչ միայն նրա հրաժարականը չպետք է պահանջեն, այլ երջանիկ լինեն, որ այդպիսի «պետական գործիչ» է իրենց բաժին հասել: Այո, հենց պետական: Վիքիպեդիայում նրա կենսագրությանը ծանոթանալիս նախանձով ես լցվում էջմիածինցիների հանդեպ: Եվ այսպես. «Դիանա Մնացականի Գասպարյան (մարտի 22, 1988, Վաղարշապատ), հայ քաղաքական և պետական գործիչ, Վաղարշապատի քաղաքապետ, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին կին քաղաքապետը»: Իսկ դուք ասում եք` պետական գործիչներ չունենք»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր