211652_close_icon
views-count1746 դիտում article-date 10:56 19-02-2019

«Իմ քայլի» և ՀԱԿ-ի հարաբերություններում ջղաձգումները ցանկալի չեն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս: Ըստ «Իրատեսի» տեղեկությունների՝ այդ միջադեպից հետո «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսն ընկերական զրույց են ունեցել Սոֆյա Հովսեփյանի հետ ու վերջինիս հորդորել կա՛մ այսուհետ չբարձրաձայնել ՀԱԿ-ի դիրքորոշումները, կա՛մ առավելագույնս լոյալ լինել: Այնպես չէ «իշխող կուսակցության ներսում, որ Սոֆյայի տեսակետը կիսողներ չկան, բայց քիչ չեն նաև ՀԱԿ-ի այլ անդամների ասածներն անվերապահորեն ընդունողները: Հետագա գլխացավանքից զերծ մնալու համար երիտասարդ պատգամավորին խմբակցության առավել հասուն ու գրագետ զանգվածը հորդորել է «ջրել» թեման, եթե պետք լինի անգամ զիջողական դիրք ընդունել ու խուսափել հետագա շահարկումներից: Բացի այդ, քանի որ, ըստ որոշ աղբյուրների, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հանդիպումներ են ունենում, ապա կարելի է ենթադրել, որ երկու կուսակցությունների հարաբերություններում ջղաձգումները ցանկալի չեն»,- ասաց մեր զրուցակիցը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր