211652_close_icon
views-count1531 դիտում article-date 10:31 19-02-2019

Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ 1-2 ամիս էլ կմնան սպասողական վիճակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում: Բանն այն է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է մար­տի 5-ին, և միայն այդ ժամանակ խորհրդարանի օրակարգում կներառվի ու կքննարկվի «Կառավարու­թյան կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը»: Թերթը հիշեցնում է, որ այդ նախագծով նախատեսված է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12-ը, ինչն էլ ենթադրում է, որ օպտիմալացվելուց հետո այդ նախարարություննե­րի աշխատակիցներից ոմանք գործազուրկ կդառնան: «Նախագիծն ընդգրկված է մարտի 5-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում, սակայն պարզ չէ՝ երբ այն կքննարկվի ու կընդունվի: Իսկ մինչ օրենքն ու­ժի մեջ կմտնի, այդ գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը նույն ռիթմով՝ իհարկե, կր­ճատումների սպասելիքով շունչները պահած»,-հավելում է թերթը։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր