211652_close_icon
views-count1558 դիտում article-date 10:23 19-02-2019

ՕԵԿ-ին դատի են տվել. պատվիրել է քարոզչական վահանակներ և գումարը չի վճարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մի ժամանակ իշխող կոալիցիայի անդամ, հետո ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Օրինաց երկիր» կուսակցությունից պարտատերերն իրենց գումարը պահանջում են արդեն դատական ճանապարհով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի փետրվարի 15-ին «ԷԳԱ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության՝ պահանջելով 240 հազար դրամ: Նշենք, որ «ԷԳԱ» ՍՊԸ-ն իրականացնում է գովազդային վահանակների տեղադրման և դրանց միջոցով արտաքին գովազդային գործունեության իրականացման աշխատանքներ: Ասել է թե` ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը պատվիրել է համապատասխան քարոզչական վահանակներ, սական գումարն այդպես էլ չի վճարել: Նշենք, որ այս ԱԺ ընտրություններում էլ պարտվելուց հետո Արթուր Բաղդասարյանը կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տվեց: Ի դեպ, ՕԵԿ-ին պարտքերի համար դատի էին տվել նաև Արթուր Բաղդասարյանի ղեկավարման ժամանակ, ընդ որում՝ երբ այս կուսակցությունը ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի անդամ էր. 2013թ. ՕԵԿ-ին դատի էր տվել ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը՝ պահանջելով տարածքի վարձակալության գումարը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր