211652_close_icon
views-count1356 դիտում article-date 09:20 19-02-2019

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր և Ձորագլուխ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի և Արագածի Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին [/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 52 բեռնատար ավտոմեքենա: [b] Շինարարական աշխատանքներ են ընթանում [/b] Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ 1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: *** 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. փետրվարի 19-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

Նմանատիպ նյութեր