211652_close_icon
views-count1274 դիտում article-date 17:43 18-02-2019

Աբելյանցիները պատրաստվում են Թատրոնի միջազգային օրվան

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, տեղի ունեցել Թատրոնի Միջազգային օրը՝ մարտի 27-ը, Վանաձորում ըստ արժանվույն տոնելու համար հանձնախումբ ստեղծելու և նախապատրաստական գործընթաց մեկնարկելուն նվիրված խորհրդակցություն՝ արվեստի գործիչների մասնակցությամբ: Նշվեց, որ ամեն, տարի այդ օրը, Հայաստանի թատերական գործիչների միության կողմից, Երևանում հանդիսավորությամբ անց է կացվում ,,Արտավազդ,, մրցանակաբաշության անվանակարգերում հաղթող ճանաչված արվեստագետներին մրցանակներ հանձնելու արարողությունը, իսկ մարզերում առանձնահատուկ միջոցառումներ երբևէ չեն կազմակերպվել: Խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին թատրոնի տնօրենի հետ՝ Մարտի 27-ին թատերարվեստի գործիչների, աշխատողների օրը առանձին ծրագրով տոնակատարությամբ նշելու, թատերասերներին ևս մեկ հնարավորություն ստեղծելու թատերարվեստի շուրջ համախմբվելու համար: Հանձնախմբի անդամների կողմից եղան բազմաթիվ առաջարկություններ: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ հավանության արժանացած առաջարկությունների հիմամբ տոնակատարության ծրագրի և սցենարի ստեղծման համար: Առաջիկայում հանձնաժողովի խորհրդակցություններ կհրավիրվեն ըստ անհրաժեշտության՝ նախապատրաստության գործընթացով թելադրված հարցերի քննարկման համար:

Նմանատիպ նյութեր