211652_close_icon
views-count1016 դիտում article-date 17:56 18-02-2019

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 18-ին Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև Արդարադատության նախարարը, նրա առաջին տեղակալը, Վճռաբեկ ևՎերաքննիչ դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը համառոտ ներկայացրեց դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայե¬ցակարգի և դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջ¬նահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը: Կարևորվեց նախատեսվող աշխատանքներըգործակցաբար իրականացնելու և փորձագետների, մամուլի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին հիմնախնդիրների համա¬տեղ քննարկումների կազմակերպման անհրաժեշ¬տությունը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չափազանց օգտակար համարեց նման ձևաչափով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ներկայացրեց իր նկատառումները հրատապ լուծում պահանջող այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են դատական արխիվների թվայնացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումը, դատավորների սոցիալական անկախության երաշխիքների ամրապնդումը, օրենսդրական բարեփոխումները և այլն: Խորհրդակցության մասնակիցների առաջարկություններն ամփոփելով՝ դատական իշխանության պաշտոնական կայքում առաջիկայում կտեղակայվի համատեղ քննարկվելիք ռազմավարական ուղղությունների ցանկը՝ ըստ հրատապ, միջնաժամկետ և երկարաժամկետ քայլերի դասակարգման: [b] Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր