211652_close_icon
views-count1114 դիտում article-date 17:11 18-02-2019

Պատվաբեր մրցելույթներ Բալկանյան խաղերում

Մրցաշրջանում իր առաջին արտագնա մրցուղերթն ավարտեց Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո մեր մարզիկները մասնակցեցին Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչ, կապանցի 24 –ամյա եռացատկորդ Լեւոն Աղասյանը գերազանցեց իր բոլոր` 12 մրցակիցներին և 16մ 71սմ արդյունքով նվաճեց հաղթողի կոչումը` իրենից ետ թողնելով հաջորդաբար երկրորդն ու երրորդը ճանաչված Ադրբեջանի / 16, 68 / և Թուրքիայի / 16, 21 / պատվիրակներին: Սպասելիքները գերազանցեց Երվանդ Մկրտչյանը: Ինը մասնակից էր հայտավորված 1500 մ վազքատարածությունում: Հայ վազորդը, ում մարզումային պայմանները Գյումրիում մեղմ ասած լիարժեք չեն, ցույց տվեց 3. 44, 55 ժամանակ և գրավեց պատվավոր երրորդ տեղը: Մրցավարտից հետո մեր աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22 – ին

Նմանատիպ նյութեր