Վարդանաշեն համայնքում հաղթել է 4 ամիս առաջ հրաժարական ներկայացրած նախկին ՀՀԿ–ական գյուղապետը
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում համայնքապետի ընտրություններին հաղթել է նախկին գյուղապետ, ՀՀԿ–ական համայնքապետ Արթուր Մանուկյանը։
Նշենք, որ նախկին համայնքապետ Արթուր Մանուկյանը 4 ամիս առաջ էր հրաժարական ներկայացրել, եւ կրկին առաջադրվել էր այս ընտրություններին։
Ուրցաձորում նույնպես նման իրավիճակ էր ստեղծվել։ Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը, ով իշխանությունների պահանջով մի քանի ամիս առաջ հրաժարական էր ներկայացրել։