211652_close_icon
views-count1343 դիտում article-date 15:40 18-02-2019

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին գետնաբուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր