211652_close_icon
views-count3667 դիտում article-date 13:33 18-02-2019

Շրջանառության մեջ դրվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գեղաթերթիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հովհաննես Թումանյանի թանգարանում փետրվարի 18-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա տեղադրված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր