211652_close_icon
views-count2607 դիտում article-date 10:32 18-02-2019

Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում բացարձակ առավելությամբ հաղթել է Արամ Մելքոնյանը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Արամ Մելքոնյանն ընտրվել է համայնապետի պաշտոնում: ԿԸՀ-ն հրապարակել է երեկ հանրապետության որոշ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, համաձայն որի Արամ Մելքոնյանը ստացել է 1719 քվե: Մյուս թեկնածուները՝ Կարեն Մկրտչյանն ստացել է 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 823 ձայն, Գևորգ Սիմոնյանը 591 ձայն, Արսեն Ամիրխանյանը՝ 555 ձայն, Վահան Զարոյանը՝ 504, Գարսևան Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273: Համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել մարզի Ակունք համայնքում: Գործող համայնքապետ Հունան Ռուբենյանը թեկնածություն չի առաջադրել: Ամենաշատ քվեն ստացել է Նիկոլա Խաչատրյանը ստացել է 561 ձայն, իսկ Նորիկ Հայրապետյանը, ում անունը 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ներառված է եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում, զիջել է ընդամենը 5 ձայնով՝ ստանալով 556 քվե: Մյուս թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ստեփան Ղազարյանը ստացել է 135, Արեգ Մկրտչյանը՝ 274, Կարեն Սիմոնյանը՝ 469 քվե:

Նմանատիպ նյութեր