Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարարի քույրը մերկացել է ուղիղ եթերում՝ ի նշան բողոքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը՝ լրագրող Ռեյչել Ջոնսոնը մերկացել է Sky News հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ բողոքելով Եվրամիությունից երկրի դուրս գալու դեմ:
Ջոնսոնը սրանով հետևեց Քեմբրիջի համալսարանի դասախոս, դոկտոր Վիկտորիա Բեյթմանին, որը երկու անգամ ուղիղ եթերներում հայտնվել է մերկ՝ ի նշան բողոքի ընդդեմ «բրեքսիթի»:
Վերջին անգամ նա մերկ հայտնվել էր BBC Radio 4-ի եթերում փետրվարի 13-ին՝ կրծքին հետևյալ գրությամբ. «Brexit-ը Բրիտանիային մերկ է թողնում»: