1541 դիտում
11:46 17-02-2019
Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից իրականացնում է Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում
Այսօր՝ փետրվարի 17-ին, հանրապետության 24 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։
Քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացնելու է ընտրական գործընթացի անկախ դիտարկում, ապահովելու է արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրելու է իրավական խորհրդատվություն:
Առանձին ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:
Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`
(043) 512-116՝ Շիրակի մարզ,
(043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ։
Նմանատիպ նյութեր
1527 դիտում
10:27 23-09-2018
Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում
Այս բաժնից
754 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
844 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան