211652_close_icon
views-count2205 դիտում article-date 11:00 17-02-2019

Նախագահ Թրամփը զգուշացրել է Մադուրոյին, որ ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել Վենեսուելայում

Վենեսուելայի բնակչությունն ու հարևան երկրները ուղիներ են փնտրում մարդասիարական օգնությունը Վենեսուելա հասցնելու համար, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4789072.html] Ամերիկայի Ձայնը[/url]: Նիկոլոս Մադուրոյի կարգադրությամբ երկրի սահմանները արգելափակված են: Մադուրոն պնդում է, որ ԱՄՆ մարդասիրական օգնության միջոցով ցանկանում է հեղաշրջում իրականացնել: Վենեսուելայի ու Կոլումբիայի սահմանին կուտակվել են մարդասիրական օգնությամբ բեռնված բազմաթիվ բեռնատարներ, սակայն վենեսուելացի զինվորականները թույլ չեն տալիս, որ բեռնատարները մուտք գործեն երկիր: «Մեզ հարցնում են՝ ինչպես ենք պատրաստվում մարդասիրական օգնությունը հասցնել մարդկանց: Ինչպես ենք հատելու սահմանը: Մարդկանց, շատ մարդկանց շնորհիվ: Անհրաժեշտ են խաղաղ կազմակերպված բողոքի ցույցեր, որոնք զինվորականությանը կփոխանցեն մարդկանց ուղերձը»,- ասում է Կոլումբիայում անցումային նախագահ Խուան Գուայդոյի ներկայացուցիչ Լեսթեր Թոլեդոն: Մադուրոյի իշխանության օրոք երկրի տնտեսությունը անկում ապրեց , որի արդյունքում շատ վենեսուելացիներ լքեցին երկիրը: «Այսօր Վենեսուելայի փախստականները երկրորդ ամենախոշոր խումբն են Սիրիայից հետո»,- նշում է Դեյվիդ Սմոլանսկին՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության վենեսուելացի փախստականների գծով աշխատանքային խմբի անդամը: Մադուրոն պնդում է, որ երկիրը կարիք չունի մարդասիրական օգնության, և այս ամենը հեղաշրջման փորձ է: «Այսօր ԱՄՆ-ի նախագահը կրկին սպառնացել է ռազմական ներխուժմամբ Վենեսուելա, և ես համերաշխության կոչով դիում եմ ամբողջ աշխարհին օգնելու մեզ շարունակել «Դոնալդ Թրա՛մփ, ձեռքերդ հեռու Վենեսուելայից» քարոզարշավը»,- հայտարարել է Մադուրոն: Մադուրոյի հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Կոլումբիայի նախագահի հետ: Հիշեցնենք, որ Կոլւմբիան և 40 այլ երկրներ Վենեսուելայի անցումային նախագահ են ճանաչել Խուան Գուայդոյին: «Նախագահ Թրամփի հետ մենք կիսվել ենք այս նպատակով, որ Վենեսուելան պետք է ազատ լինի բռնակալությունից: Այդ նպատակը կիսում են տարածաշրջանի երկրների մեծ մասը և Եվրամիության երկրները »,- հայտնել է Կոլումբիայի նախագահ Իվան Մարքեզը: Մադուրոն շարունակում է վերահսկել զինվորականությանն ու մի շարք պաշտոնյաների, ներառյալ գլխավոր դատախազ Թարեք Վիլիամ Սաաբին: Վերջինս հաղորդել է, որ մի շարք քաղաքացիների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր անօրինական նշանակում ստանալու մեղադրանքով: Նախագահ Թրամփն իր հերթին զգուշացրել է Մադուրոյին, որ ԱՄՆ կարող է ռազմական ուժ կիրառել: Նախագահն ընդգծել է, որ դա Վենեսուելայի ճգնաժամի կարգավորման տարբերակներից մեկն է:

Նմանատիպ նյութեր