211652_close_icon
views-count1354 դիտում article-date 22:21 17-02-2019

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ զենք-զինամթերք են ներկայացրել

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 19.55-ին, Արտավազդ Հ․-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տեսակի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի՝ 5.45մմ տրամաչափի 28 փամփուշտ։ Նա հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը ձեռք է բերել 1992-1993 թթ. իր ծանոթ ազատամարտիկից։ Հայտնել է նաև, որ ներկայացրածը պատահաբար հայտնաբերել է տան տանիքից։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին, բաժին ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է 1 «ՌԳ-42» նռնակ՝ առանց պայթուցիչի, և 5.45 մմ տրամաչափի 34 փամփուշտ։ Նա հայտնել է, փետրվարի 14-ին, ժամը 17.30-ի սահմաններում, զինամթերքը հայտնաբերել է հայրական տան բակում գտնվող խորդանոցում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին, ոստիկանություն ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն ակոսավոր, մեկփողանի, 5,6մմ տրամաչափի 1 հրազեն, 5.45 մմ տրամաչափի՝ 43 և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ ու ինքնաձիգի պահեստատուփ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է իրենց տանը կից անասնագոմի կտուրում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 10.30-ին, Փոքր Մանթաշ գյուղի մի բնակչուհի կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի՝ 55 և 7.62 մմ տրաչափի 3 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ։ Հայտնել, որ զինամթերքը գտել է տան նկուղում՝ մաքրման աշխատանքներ կատարելիս։ Ըստ կնոջ՝ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը բերել էր 1992-1994 թթ․ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր