211652_close_icon
views-count3440 դիտում article-date 17:42 16-02-2019

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները,կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Մինչ խորհրդակցությանն անցնելը ոստիկանության պետը վերջերս Երևանի բանկերից մեկում ավազակային հարձակումը կանխելու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրեց ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող, ոստիկանության ենթասպա Սևակ Բադալյանին: Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում օպերատիվ իրավիճակն էր: Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով գրանցված դեպքերին ու բացահայտումների վիճակագրությանը, ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց անձնական ուշադրության կենտրոնում պահել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ներկայացվեցին նաև կոնկրետ տարածքային բաժինների բացահայտումների թվային տվյալներ, որոնք գոհացուցիչ չեն: Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց սեղմ ժամկետում իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը շտկելու և բացահայտումների դրական դինամիկա ապահովելու համար: Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց անցնել ուժեղացված ծառայության: Ցուցում տրվեց առավել արդյունավետ պայքար մղել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության և կոռուպցիայի դեմ: Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությանը հանձնարարվեց, որպեսզի անչափահասի մասնակցությամբ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվի ու քննության առարկա դառնա: Անհրաժեշտ է անչափահասների հետ առավել ինտենսիվ աշխատանքներ տանել, նրանց մասնակցությամբ իրավախախտումները բացառելու համար: Խոսք գնաց նաև ոստիկանության կադրային քաղաքականության մասին: Ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է համակարգը համալրել բացառապես որակյալ կարդրերով: Քաղաքացիներից դեռևս ստացվում են բողոքներ՝ կապված գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելու հետ: Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց խիստ հսկողություն սահմանել այս ուղղությամբ: Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց առավել ինտենսիվ ծառայություն կազմակերպել մայրաքաղաքում խցանումները բացառելու ուղղությամբ: Թեև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թվի նվազում կա, այնուհանդերձ ոստիկանության պետը հորդորեց չսահմանափակվել ձեռքբերվածով ու շարունակել միջոցառումները: Ներկաների ուշադրությունը հրավիրվեց փետրվարի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս ուղղությամբ խիստ կարգադրություն արվեց ապահովել պատշաճ ծառայություն: Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի տեղակալները մասնակիցների հետ քննարկեցին Վալերիյ Օսիպյանի հանձնարարականների իրականացման ուղիներն ու միջոցները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր