211652_close_icon
views-count2412 դիտում article-date 16:56 16-02-2019

88-ամյա կարդինալին զրկել են աստիճանից, 50 տարի առաջ կատարած սեռական բռնության պատճառով

Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Թեոդոր Մակկարմիկին զրկել են հոգևոր աստիճանից՝ սեռական հանցագործությունների մեջ մեղադրվելու պատճառով, տեղեկացնում է [url=https://www.bbc.com/news/world-us-canada-47264130]BBC[/url]-ը։ Ինչպես ասել են ԱՄՆ-ում եկեղեցու ներկայացուցիչները, դեռահասի նկատմամբ սեռական հանցագործությունների մեղադրանքը, որը կարդինալին ներկայացվել է 50 տարի առաջ, հավանական է։ Ինքը՝ 88-ամյա Մակկարմիկը, հայտարարել է, որ «չի հիշում», թե նման հանցագործություն է կատարել։ 2001-2006 թվականներին Մակկարմիկը Վաշինգտոնի մարզի արքեպիսկոպոսն էր։ Կարդինալական քոլեջից դուրս գալուց հետո նա ապրում էր Կանզասում, վանքում, մենության մեջ։

Նմանատիպ նյութեր