211652_close_icon
views-count1943 դիտում article-date 15:17 16-02-2019

Ես բացատրել եմ, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չունենք. դա զարմացրեց շատերին. Նիկոլ Փաշինյան․ Die Zeit

Ես ընտրողներին բացատրել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք: Այս մասին գերմանական [url=https://www.zeit.de/2019/08/nikol-paschinjan-premierminister-armenien-gewaltfreiheit]Die Zeit[/url] շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ուզում ձերբազատվել օլիգարխներից: «Շատերին դա զարմացրեց, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են և չպետք է նաև հեռանան: Բայց ի՞նչ ասել է օլիգարխ: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար այլ օրենքներ են գործում, նա մուտք ունի, ազդեցություն կառավարության վրա: Այժմ բոլորի համար պայմանները նույն են»,- ընդգծել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր