211652_close_icon
views-count2204 դիտում article-date 15:04 16-02-2019

Քրդերը գրավել են Սիրիայում ԴԱԻՇ-ի վերջին հենակետը

«Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մարտիկները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, վերահսկողություն են սահմանել Արևելյան Սիրիայում ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման վերջին հենակետի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է [url=https://uk.reuters.com/article/uk-mideast-crisis-islamicstate/sdf-take-control-of-last-is-enclave-in-east-syria-observatory-idUKKCN1Q5066?il=0]Reuters[/url]-ը՝ վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքներին հետևող սիրիական դիտարկման կենտրոնը»։ Նրա տվյալներով՝ «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր»-ը, որոնց կազմում են նաև քրդական զորամիավորումները՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, գրավել են Իրաքին սահմանակից Էլ Բաղուզ բնակավայրը, որը Դեյր էզ Զորում ԴԱԻՇ-ի վերջին հենակետն էր։ Նշվում է, որ ԴԱԻՇ-ի վերջին մի քանի հարյուր գրոհայինները, որոնցից շատերն օտարերկրացիներ են, վերջին երկու օրում սիրիական ժողովրդավարական ուժերին են հանձնվել։ Սակայն նշվում է նաև, որ գրոհայինները դեռևս կարող են թաքնվել ստորգետնյա թունելներում։

Նմանատիպ նյութեր