211652_close_icon
views-count1796 դիտում article-date 11:09 16-02-2019

Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր