211652_close_icon
views-count1319 դիտում article-date 21:32 15-02-2019

Ոստիկանները բացահայտել են ավտոբուսում հեռախոսի գողության դեպքը

Փետրվարի 14-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են բջջային հեռախոսը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, պարզել են, որ գողությունը կատարել է 1998 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը նույն օրը, ժամը 23.05-ին, Մաշտոցի պողոտայի 20 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր