211652_close_icon
views-count917 դիտում article-date 22:45 15-02-2019

Քննարկվել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 15-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը, վերակագնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողությանն ուղղված ծրագրերն ու դրանց իրականացման գործընթացը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներդրումային նոր ծրագրերում բանկի մասնակցության, հետագա փոխգործակցության հնարավորություններին: Առաջարկվել է դիտարկել նաև Հայաստանի բարձրավոլտ ենթակայանների արդիականացման և վերազինման գործում բանկի մասնակցության հնարավորությունը: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր