211652_close_icon
views-count19874 դիտում article-date 18:28 15-02-2019

Շոուբիզնեսում ամեն ինչ կա, բացի շոուից և բիզնեսից. «Գրող ու սև ցավ». Աննա Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգչուհի Աննա Խաչատրյանը նոր երգով ու տեսահոլովակով է ներկայացել իր հանդիսատեսին: Երգը կոչվում է «Գրող ու սև ցավ»: Երգչուհու նոր աշխատանքը լսարանին երկու մասի է բաժանել, և համացանցում ակտիվ քննարկում է ընթանում. Մի մասը երգին հումորով է մոտենում, մյուս մասը հակառակը՝ չափազանց՝ լուրջ: Երգի ծնունդի և ստեղծագործական կյանքի մասին մեր թղթակիցը զրուցել է Աննա Խաչատրյանի հետ: [b]-Աննա, ինչո՞ւ գրող ու սև ցավ: [/b] - Գրող ու սև ցավ, որովհետև ոչ մի լուրջ էմոցիա ներդրված չէ անվան մեջ: Պարզապես նշեմ, որ, ի սկզբանե ուզում էինք ուրախ երգ ստանալ, սակայն, խոսքերը գրելուց հետո հասկացանք, որ էլի տխուր է ստացվել: Սկսեցինք կատակ անել՝ չի գալիս, գրողին գա և այլն, և այդպես հումորից էլ ծնվեց վերնագիր՝ գրող ու սև ցավ [b]-Երգի վերնագիրը լսարանին երկու մասի է բաժանել: Ի՞նչ կասեք քննադատությունների մասին:[/b] -Բնական է, որ երգը լսարանին երկու մասի պիտի բաժաներ: Կան մարդիկ, ովքեր այնուամենայնիվ, կարողացան հումորով մոտենալ այդ ամենին, բայց կան նաև մարդիկ, որ երգին շատ լուրջ են մոտեցել: -[b]Սպասո՞ւմ էիք, որ քննադատությունները շատ կլինեն, Ձեր լսարանից ինչպիսի՞ արձագանքի էիք սպասում:[/b] -Բնականաբար,սպասում էի քննադատությունների: Մի կողմից լավ է, որ ինձ այդքան լուրջ են վերաբերվում,բայց վատ է, երբ հաճախ ցենզուրայից դուրս մեկնաբանություններ են գրում, դա անթույլատրելի է: Կան մարդիկ,որ օրերով մտածում են, թե ինչ վատ բան կարելի է գրել։ Դա նշանակում է, որ իմ երգը հասել է նպատակին և ճանաչվել է: [b]-Ինչպե՞ս է ծնվել այս երգը երգելու գաղափարը: [/b] -Իրականում, նպատակը ոչ թե երգը երգելն է եղել, այլ այդ երգը ստեղծելը: [b]-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ իրավիճակ է այժմ տիրում շոուբիզնեսում:[/b] -Շոուբիզնեսում ամեն ինչ կա, բացի շոուից և բիզնեսից: [b] -Ըստ Ձեզ, մեր օրերում որ երգերն են պահանջված, ինչ է ցանկանում տեսնել և լսել հանդիսատեսը:[/b] -Հայ հանդիսատեսը չափազանց անկանխատեսելի է։Հումորով , ուրախ երգը մե՛կ տեսնում ես ընդունում են, մե՛կ՝ քննադատում: Սուր քննադատությունների տարափ է սկսվում նաև,երբ այսպես ասած լաց ու կոծ երգեր են ստեղծվում: [b] -Դուք Էկրաններից շատ չեք երևում: Նախընտրել եք երաժշտական պասիվ կյա՞նք, թե՞ հանդիսատեսին անակնկալներ են սպասվում: [/b] -Էկրաններից երևում եմ, երբ ասելիք ունեմ, նորություն կա, իսկ թե ինչու հաճախ չեմ երևում այս կամ այն առիթով, դա պետք է հարցնել հեռուստաընկերություններին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչուհուն նոր տեսահոլովակի առթիվ և մաղթում ստեղծագործական բուռն կյանք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր