211652_close_icon
views-count7130 դիտում article-date 18:50 15-02-2019

«Չլիներ քո պոեզիան, շատ խավար կլիներ մեր երկիրը». Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան, շատ խավար կլիներ մեր երկիրը»: Ավետիք Իսահակյան Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում փետրվարի 12-ին տեղի ունեցավ [url=https://www.facebook.com/hrachuhi.nersesyanh/videos/144131103276689/?permPage=1]գրական- երաժշտական ցերեկույթ[/url]` նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակին: 10-6,11-5-րդ դասարանների սովորողները ներկայացրին բանաստեղծուհու կյանքի անցած ուղին, հնչեցին բանաստեղծություններ, երգեր: 1919 թվականի հունվարի 20-ին Երևանում Վանից գաղթած ընտանիքում է ծնվել մեծանուն կին պոետ Սիլվա Կապուտիկյանը: Մտորելով իր անցած ուղու և ճակատագրի մասին` Կապուտիկյանը մի բանաստեղծության մեջ գոհունակության և դժգոհության մի խառը զգացումով գրել է. [b]Անարգել եղավ ուղին իմ երգի, Ամաչելու չափ հեշտ ու հաշտ եղավ. Թե մի շիթ հասավ ինձ դառը խոսքի, Գովքը ինձ վրա անձրևով տեղաց: [/b] 20-րդ դարի ամենասիրված պոետներից է Սիլվա Կապուտիկյանը: Տաղանդավոր երգահանները սիրում էին նրա բանաստեղծությունները, լսում էին դրանց մեղեդին և դարձնում հրաշալի երգեր, որոնք սիրված են հանրության կողմից: Ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հրաչուհի Ներսեսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր