Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Բաղրամյանի,
Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի,
Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունու,
Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների
ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային
միջոցների համար դժվարանցանելի են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: