211652_close_icon
views-count5468 դիտում article-date 14:37 15-02-2019

ՊԵԿ-ից 45 ավտոմեքենա կկրճատեն

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է նախագիծ, որով Պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող ավտոմեքենաները հանձնում են այլ գերատեսչությունների: Մասնավորապես, նախագծից տեղեկացանք, որ մեքենաները կտան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը (28), քննչական կոմիտեին (5), բնապահպանության և ընդերքի պետական տեսչական մարմնին (6) և Արցախի հանրապետության ֆինանսների նախարարությանը (6): Ընդհանուր մեքենաների թիվը 45-ն է, որոնք տրվում են այլ գերատեսչությունների և որպես հիմնավորում բերված է ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելը և դրանք օպտիմալացնելը:

Նմանատիպ նյութեր