211652_close_icon
views-count2545 դիտում article-date 13:28 15-02-2019

Լյակազետը ներողություն է խնդրել իր կարմիր քարտի համար

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը ներողություն է խնդրել՝ ԲԱՏԵ-ի Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում (0:1) դաշտից հեռացվելու համար: 85-րդ րոպեին ֆրանսիացին կարմիր քարտ ստացավ նրա համար, որ արմունկով հարվածել էր մրցակցի պաշտպան Ալեքսանդր Ֆիլիպովիչին: «Այս կերպ թիմին քաշելը ամենավատ զգացողություններից է: Ես պետք է զսպվածություն ցուցաբերեի, թեպետ դա այնքան էլ հեշտ չէ: Կներեք: Առջևում պատասխան հանդիպումն է և ես հավատում եմ, որ թիմը դուրս կգա հաջորդ փուլ», գրել է Լյակազետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր