211652_close_icon
views-count2224 դիտում article-date 13:48 15-02-2019

Առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։ Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր ու գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։ «Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», - ասաց նա։ Վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը նշեց, որ ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու պոտենցիալ կա երկրում: Ի պատասխան վարչապետի հարցի՝ նա տեղեկացրեց, որ Հայաստանում առկա է 600-700 հազար գլուխ ոչխար և գյուղացիական տնտեսությունները քայլեր են ձեռնարկում դրանց թիվն ավելացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել են ոչխարաբուծության զարգացման վարկերի՝ ցածր տոկոսադրույքով տրամադրման հնարավորությունները և առաջիկայում դրանք կներկայացվեն:

Նմանատիպ նյութեր