211652_close_icon
views-count1602 դիտում article-date 12:24 15-02-2019

Հայաստանում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա և Անի գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր