211652_close_icon
views-count3128 դիտում article-date 23:47 14-02-2019

«Ռեստարտ» նախաձեռնությունը Սորոսի հիմնադրամից 20 հազար դոլարի գրանտ է ստացել․ ԵՊՀ ՈւԽ նախագահ

ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռեստարտ ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանն ու Սորոսի հիմնադրամի կողմից վերջերս ստացած 20.000$ գրանտի ապացույցին: [b]Գրառումը ներկայացնում ենք ստորև[/b]՝ «Սիրելի՛ ուսանողներ, հիշու՞մ եք այն երիտասարդներին, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին Ուսանողական խորհրդի բյուջեից: Հիշու՞մ եք, երբ մենք խոսում էինք նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին: Այսպիսով, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին(հղումը՝ https://bit.ly/2SRtBiH): Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը: Բայց մենք հո գիտենք, թե ինչով է Ռեստարտ նախաձեռնությունը զբաղված ԵՊՀ-ում: Ամեն մի կեղծիք վաղ թե ուշ բացահայտվելու է այնպես, ինչպես սա բացահայտվեց: Բայց ես ցավում եմ այն ուսանողների-երիտասարդների համար, ովքեր իմ աչքի առաջ հայրենասեր ու պատվախնդիր երիտասարդներից դարձան փողով ցույց անողներ, ովքեր համալսարանականի կարգավիճակը փոխարինեցին գումարի հետ: Առաջին հայացքից 20.000$-ը մեծ գումար է, բայց ոչ այն գնի դիմաց, որը նրանք են վճարել: Ոչ այն գնի դիմաց, որ դեռ վճարելու են: Զգոն եղե՛ք»: ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի գրառման [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2042802315773129&set=a.145185508868162&type=3&theater]հղումը[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր