211652_close_icon
views-count1597 դիտում article-date 23:28 14-02-2019

Վենեսուելան չի կարողանում դուրս գալ խորացող ճգնաժամից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, երբ բողոքի ցույցերը շարունակվում են Վենեսուելայում, միջազգային համայնքը դժվարանում է կողմնորոշվել, թե ով է իրականում պատասխանատու այս երկրի կառավարման համար՝ նախագահ Նիկոլաս Մադուրոն, թե ընդդիմության առաջնորդ Հուան Գուաիդոն։ Վերջինիս, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչել ԱՄՆ-ը ու եւս 5Օ երկրներ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4786900.html]Ամերիկայի Ձայնը[/url]։ Սակայն այդ հանգամանքը չի մեղմել իրավիճակը, եւ երկու ճամբարներից յուրաքանչյուրը պայքարում է ժողովրդին իր կողմը տանելու համար։ Տնտեսական անկայունության պատճառով այստեղ գրանցվել է արժույթի հիպերինֆլյացիա, ինչն աշխարհում գրանցված դրամի ամենամեծ արժեզրկումն է։ Վերլուծաբան Սինթիա Արնսոնի խոսքերով, նավթի արտահանումների վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը զրկում են արտարժույթից։ Այնպես որ, ասում է նա, ՝՝տնտնեսական ճգնաժամը շարունակելու է խորանալ, երբ հենց Մադուրոն է արգելում, որ հարեւան Կոլումբիա հասած միջազգային մարդասիրական օգնությունը հասնի իր երկրի կարիքավորներին՛՛։ Մեծանում է սննդամթերքի ու դեղամիջոցների պակասը, խորանում է մարդասիրական ճգնաժամը, ինչը, ըստ փորձագետների, մեծացնում է այն խնդիրները, որոնք արդեն իսկ գոյություն ունեին այստեղ։ Վերլուբածան Դենի Բահարի խոսքերով, Վենեսուելայում չկա ազատ խոսքի իրավունք, արգելված են քաղաքական որոշ կուսակցություններ, ընտրություններն այստեղ անցնում են ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում։ ՝՝Եվ բոլոր այս մարտահրավերներն են դարձել պատճառ, որ մարդիկ դուրս գան փողոց ու պահանջեն իշխանափոխություն՛՛, ասում է վերլուծաբանը։ Նախկինում Լատինական Ամերիկայում ամենահարուստ երկիրը՝ Վենեսուելան, վատ կառավարման պատճառով մխրճվել է մի ճգնաժամի մեջ, որից դուրս գալու ուղին դեռեւս չի կարողանում գտնել, երբ բանակը շարունակում է աջակցել երկիրը դեպի այս ճգնաժամը տարած Նիկոլաս Մադուրոյին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր