211652_close_icon
views-count1073 դիտում article-date 23:45 14-02-2019

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպել է շինարարական աշխատանքների մրցույթներին մասնակցող շինարարականև տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին:Խոսելով մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Սարգսյանը նկատել է,որ չնայած, օրենքովհաղթող է ճանաչվում առավել ցածր գին առաջարկած կազմակերպությունը, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հաճախ ընկերությունններըդիմել են դեմպինգի՝ առաջարկելով խիստ տարբերվող ցածր գին, ինչըձևավորել է ոչ առողջ մրցակցային մթնոլորտ:Սա, փողքաղաքապետի խոսքով անմիջականորեն ազդել է աշխատանքների որակին: «Այսուհետ քաղաքապետարանն ուժեղացված հսկողություն է իրականացնելու շինարարական աշխատանքների որակի նկատմամբ: Ունենք դեպքեր, երբ 100մլն դրամ նախահաշվային արժեքով մրցույթում հաղթել է ընկերություն, որը, դիմելով դեմպինգի, առաջարկել է 20 մլն դրամ: Կամ օրինակ 40 մլն նախահաշվային գնով մրցույթներում հաղթել են 11 մլն-ով: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել արհեստական գնիջեցում, որը չի կարող չանդրադառնալ նաև իրականացվող աշխատանքների որակին, որովհետև նախահաշվային արժեքները մշակվում և հաշվարկվում են շուկայական իրական արժեքների հիման վրա: Մենք, իհարկե, հակված ենք, որ տնտեսումներ լինեն և դրանք ուղղենք այլ՝ոչ պակաս կարևոր ծրագրերին, բայց նաև չենք կարող թույլ տալ, որմրցույթներին մասնակցությունը շարունակվի նման մոտեցմամբ»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը: Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ: Թե՛ շինարարության, և թե՛ տեխնիկական հսկողության ժամանակ թերությունների հայտնաբերման դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները: Ընկերությունները ոչ միայն կտուգանվեն և կհայտնվեն «սև ցուցակում», այլև, կախված խախտումների տեսակիցկարող են ենթարկվել մինչև անգամքրեական պատասխանատվության: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ քաղաքի այս տարվա բյուջեով կապիտալ շինարարությունների համար հատկացումներն ամենամեծն են, ինչը նշանակում է,որ կան բավարար միջոցներ որակյալ աշխատանք իրականացնելու և դրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար: «Ժամանակն է, որպեսզի մենք և մեր երեխաները քայլենք որակյալ կառուցված մայթերով ու փողոցներով, ապրենք ամուր շենքերում:Եթե որևէ գործառույթ իրականացվեց խախտումով, կամ պահանջների թերի կատարմամբ, ապա դրանք չեն ընդունվելու և ունենալու են իրավական լուրջ հետևանքներ»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրացրել են մրցութային պահանջների հետ կապված որոշ հարցեր:

Նմանատիպ նյութեր