211652_close_icon
views-count12281 դիտում article-date 19:54 14-02-2019

Արմավիրի քաղաքապետը արձագանքել է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացավ, որ քաղաքապետը արձագանքել է հրապարակմանը, ինչը ներակայացնում ենք ստորև. Վերջին ընթացքում մտածում էի այլևս դժվար կլինի մեզ զարմացնել, բայց նոր կարդացի [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]- կայքի հրապարակումը Արմավիրի մասին ու անկեղծ էլի զարմացա: Նկարում պատկերված ավտոտնակները պատկանում են քաղաքացիներին և քաղաքապետարանը ավտոտնակի ներսի աղբը մաքրելու պատասխանատվություն չունի, նույն է թե պահանջել քաղաքապետարանից լվանալ սեփական տան օգտագործած սպասքը: Հոդվածում ասվում է, թե քաղաքացիները բազմիցս դիմել են քաղաքապետարան ու հարցը լուծում չի ստացել: Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ այս ավտոտնակի հետ կապված ընդամենը մեկ անգամ դիմել է քաղաքացի, ով ցանկացել է նկուղային ավտոտնակը բարձրացնել, իրեն պատասխանել ենք, որ դա անհնար է, որ դա հակասում է ճարտարապետական բոլոր նորմերին և առհասարակ նման բան անելը տրամաբանական չէ, որովհետև այնտեղ նախատեսված է եղել կառուցել խաղահրապարակ, ու այդ ավտոտնակները ստորգետնյա են: Խնդրում եմ ֆիքսել, ոչ թե մենք ենք նախատեսել հիմա կառուցել, այլ այդ բակի սխեմայով կառուցման առաջին օրվանից է նախատեսված եղել: Հիմա անդրադառնամ նաև դպրոցի բակի հետ կապված խնդրին: Որպես քաղաքապետ մշտապես հայտարարել եմ, որ 2019թ. բյուջեով նախատեսված է տվյալ հատվածում տեղադրել լուսաֆոր, ավելին, գնման գործընթացը այս պահին արդեն փաստաթղթավորման փուլում է: Ու հիմա ասել, թե քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում ... մեղմ ասած ազնիվ չէ: Քավ լիցի չեմ ուզում հայտարարել, թե մեր քաղաքը խնդիրներ չունի, որ իրականացվում է իդեալական աղբահանություն, որ մոլորակում ամենաանվտանգ երթևեկությունը հենց մեր քաղաքում է, ո՛չ, բայց թույլ չեմ տա նաև, մեր հետ խոսել շանտաժի կամ բունտերի լեզվով, կամ սպառնալիքների լեզվով: Հ.Գ. պահանջում եմ տվյալ լրատվականին ներկայացնել Արմավիրի քաղաքապետարանի տեսակետը տվյալ խնդրի վերաբերյալ: Լավ եղե՛ք, դուխո՛վ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/14/1117441/]ավելի վաղ [/url]տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 դպրոցի դիմաց Արարատյան 5-րդ շենքի, ժողովրդին հայտնի «Կանսերվի» թաղամասի բակում ԽՍՀՄ տարիներից գործող նկուղային ավտոտնակները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների և դպրոցականների համար։ Նկուղային ավտոտնակներում տիրում է, բառիս բուն իմաստով՝ հակասանիտարական վիճակ։ Հատվածը վերածվել է մինի աղբանոցի ու իր գարշահոտությունը տարածում է ողջ թաղամասում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում, բնակիչներն ասում էին․ «Սովետի ժամանակ էս վիճակը չէր, անգամ պահակ է եղել։ Իսկ հիմա տիրում է գարշահոտություն, ու գարշահոտը շնչում ենք ոչ միան մենք, այլ նաև դպրոցում սովորող երեխաները։ Բազմաթիվ անգամ դիմել ենք, թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա։ Սակայն ոչ մի օգուտ։ Նույն վիճակն է։ Ասում են, թե իրավիճակ է փոխվել, ու նմանատիպ հարցերին հրատապ լուծում են տալիս։ Ոչ մի բան էլ չի փոխվել։ Միակ փոփոխությունն այն է, որ օր-օրի ավելի վտանգավոր է դառնում նշված հատվածում հակասանիտարական վիճակը։ Օրեր առաջ դիմել ենք Արմավիրի քաղաքապետարան, քաղաքապետի տեղակալը պատասխանել է, թե դա մեր գործը չի, այդ հատվածում խաղահրապարակ ենք սարքելու։ Լրիվ «շիզոֆրենիկ» պատասխան։ Ո՞վ է տեսել աղբի ու վտանգավոր հենասյուների ու պանելների վրա խաղահրապարակ կառուցեն։ Հետևանքների մասին չեն ուզո՞ւմ մտածեն։ Անգամ դիմել ենք քաղաքապետարան ու առաջարկել, որ սեփականության իրավունքով կարող են տնօրինման տալ բնակիչներին, ու մենք աչքի լույսի պես կպահենք։ Դրան էլ համաձայն չեն Արմավիրի քաղաքապետարանում։ Բա էլ ինչ անենք։ Մեր հույսը կառավարությունն է, որ գոնե էս պատկան մարմիններին զգաստացնեն, որպեսզի ի վերջո խնդիրը լուծեն։ Հակառակ դեպքում՝ եղանակաների տաքացումից հետո համաճարակ կտիրի այդ հատվածում։ Դիմել ենք նաև պատկան մարմիններին, որպեսզի դպրոցի մոտ տեղադրեն արհեստական խոչընդոտներ, որ երեխաները կարողանան անվտանգ անցնեն ճանապարհը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որոշ վայ վարորդներ կասկադյորական ձևով են վարում ավտոմեքենան, ու բոլորս ամեն օր երեխաներին դպրոց ճանապարհելիս մտածում ենք, որ հեսա վատ լուր ենք ստանալու՝ «տեղի է ունեցել վրարեթ կամ ավտովթար»։ Խնդրում ենք գոնե այս անգամ Արմավիրի մարզպետարանի ու քաղաքապետարանի չինովնիկները միջոցներ ձեռնարկեն ու այս խնդիրը լուծեն»։ Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր