211652_close_icon
views-count2366 դիտում article-date 18:04 14-02-2019

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում նշվել է Տյառնընդառաջը. խարույկի վրայից թռել են նաև օտարերկրացի այցելուները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգային ավանդական տոնն արդեն երկրորդ տարին է նշվում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանում՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ մարդկանց: Տրընդեզի կամ Տյառնընդառաջի տոնակատարությունը սկսվել է «Գաթա» բենդ խմբի ազգագրական երգերի կատարումներով: Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցում նախատոնակ է կատարվել, ապա տոնախմբության մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու զուռնա-դհոլի ուղեկցությամբ շարժվել են արգելոց-թանգարան, որտեղ էլ՝ Սիոն եկեղեցու հիմքերի դիմաց /խոտածածկ հատվածում/ վառվել է Տյառընդառաջի խարույկը: Տրնդեզի կրակի շուրջպարին միացել ու խարույկի վրայից թռել են նաև օտարերկրացի այցելուները: Ավանդական ամենագեղեցիկ տոներից մեկը հետաքրքել էր Չինաստանից, Իրանից, Գերմանիայից ու Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկներին: «Տոնակատարությունը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացնելը խորհուրդ ունի: Այստեղ Գառնու հեթանոսական տաճարն ու քրիստոնեական Սուրբ Սիոն եկեղեցու ավերակներն են: Միջոցառումը նախաձեռնել ենք «Գառնի»-ում, որպեսզի տոնը միասին նշեն հեթանոսություն դավանողներն ու քրիստոնյաները», -իր խոսքում ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Ի դեպ, միջոցառմանը ներկա են եղել նաև «Արորդիների Ուխտ» կազմակերպության ներկայացուցիչները: «Արորդիների Ուխտ»-ը կեսօրին տրնդեզի տոնակատարություն էր կազմակերպել Կարմիր բլուր հուշարձանի տարածքում: «Գաթա» բենդ համույթի կատարումներին զուգահեռ «Գառնի» արգելոց-թանգարանի հյուրերին ներկայացվել է Տյառնընդառաջի խորհուրդը. ժողովրդի մեջ տարածված երազների մեկնիչ և դպրության, արվեստի պաշտպան Տիր ու կրակի և արևի աստված Վահագնից մինչև 40 օրական Քրիստոսին Աստծուն նվեր մատուցելու և Սիմեոն ծերունու՝ Տիրոջն ընդառաջ դուրս գալու իմաստությունը։ Միջոցառման ավարտին մասնակիցներին խորհրդանշական հուշանվերներ են բաժանվել: [b] «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր