211652_close_icon
views-count45233 դիտում article-date 16:26 14-02-2019

Արտակարգ դեպք Երևանում, պոլիկլինիկայում հերթի կանգնած կինը մահացել է․ Sputnik Արմենիա

Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը` ժամը 14։20-ի սահմաններում, մահվան դեպք է գրանցվել։ Հայտնում է [url=https://armeniasputnik.am/incidents/20190214/17283401/armenia-poliklinika-kin-mah.html?fbclid=IwAR0DkoWm84UhDvgk47yae7ub9mOPooCMgeFw3o85CUD7tR9fiUf6fss5RBw]«Sputnik Արմենիան»[/url]։ Ականատեսները Sputnik Արմենիային պատմել են, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է հերթի մեջ, բժշկի ընդունելությանը սպասելիս։ Պոլիկլինիկայի բժիշկները շտապօգնություն են կանչել, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է նաև պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը։ Նա շեշտել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե պոլիկլինիկայի տարածքում, այլ բակում։ Կնոջ ինքնազգացողություն վատացել է, երբ նա նստած է եղել բակի նստարանին։ «Խրոնիկ հիվանդ է եղել, հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից, նույնիսկ ստորագրել է անկետան։ Այսօր ամուսնու հետ եկել է, սիրտը վատացել է, շատ հավանական է` ինֆարկտ է եղել»,– ասաց Հարությունյանը։ Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով` կինը վերջին 20 տարում տառապել է սիստեմային կարմիր գայլախտով։ Հարությունյանը հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել մահացած կնոջ մասին։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://armeniasputnik.am/incidents/20190214/17283401/armenia-poliklinika-kin-mah.html?fbclid=IwAR0DkoWm84UhDvgk47yae7ub9mOPooCMgeFw3o85CUD7tR9fiUf6fss5RBw]կայքում։[/url]

Նմանատիպ նյութեր