211652_close_icon
views-count935 դիտում article-date 16:12 14-02-2019

Կրթության ոլորտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով. ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կրթության ոլորտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով: «Ներկայում հանրապետությունում գործող ավելի քան 1400 պետական հանրակրթական դպրոցներից և նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր, ինչը պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ գանձապետական համակարգի անցման գործընթացում ի հայտ եկած տեխնիկական որոշ խնդիրներով, որոնք օպերատիվ կերպով լուծվում են: Հավելենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը»,- ասված է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր