211652_close_icon
views-count1122 դիտում article-date 16:23 14-02-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Փետրվարի 13-ին, ժամը 18.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 13-ին, ժամը 10.05-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վշտունի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնոք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 13-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 62-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 13-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր