211652_close_icon
views-count955 դիտում article-date 14:08 14-02-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 11-ական, անձնական ունեցվածքի գողության 8, ծեծի 5, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, որսագողության, վանդալիզմի և սպանության սպառնալիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, ավազակային հարձակման, վրաերթի, կողոպուտի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր