211652_close_icon
views-count1727 դիտում article-date 12:12 14-02-2019

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը: Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք` - ապահովագրական շուկայի մասնագետ, - գյուղատնտեսական արտադրության մասնագետ, - վնաս գնահատող, - գյուղատնտես, - այգեգործ, - ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ, - գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ, - ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։ Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։ Մասնակցությունը և սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են: Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ: Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը: Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ [url=https://bit.ly/2BJsM1N]հղումով[/url]։

Նմանատիպ նյութեր