211652_close_icon
views-count2601 դիտում article-date 10:38 14-02-2019

Ուշագրավ փոփոխությունները` խոշոր հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հազար խոշոր հարկատուների ցանկը: Անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 42 մլրդ 222 մլն 227 հազար դրամ: Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է 50 տոկոսով նվազեցրել հարկերը: Եթե 2017 թվականի չորրորդ եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 3-րդ տեղը` վճարելով 22 մլրդ 36 մլն դրամ հարկ, ապա նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին այն 11-րդ տեղում է` վճարած 12 մլրդ 69 մլն դրամով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր