211652_close_icon
views-count8161 դիտում article-date 21:12 13-02-2019

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 12-ից 14-ը պաշտոնական այցով Երևանում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանում եռօրյա այցով գտնվող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել բուժսարքավորումները, Կենտրոնի հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև համագործակցության հետագա ձևաչափը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր